Նորայր Վարդանյանը 0 չստացավ, բայց մեդալ էլ չնվաճեց. Լոնդոն 2012

Հայաստանը ներկայացնող ևս մեկ մարզիկ ավարտեց ելույթը Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ 94կգ քաշային կարգում Նորայր Վարդանյանը, 6 մոտեցումներից կարողացավ կատարել ընդամենը 2-ը՝ մեկական պոկում և հրում վարություններում՝ երկամարտում ցուցադրելով 380կգ (170+210)։ Սա շատ թույլ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ 21 մարզիկների մեջ նա զբաղեցրեց ընդամենը 11-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցելույթներում մեր բոլոր մարզիկները ձախողել էին վարժություններից մեկը և զրո ստացել։ Տեղեկացնենք նաև, որ Օլիմպիական խաղերում ծանրամարտիկներից մնացել է միայն Հռիփսիմե Խուրշուդյանը, ով մրցասպարեզ դուրս կգա վաղը օգոստոսի 5-ին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել