Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

«Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել