Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև եռակողմ հանդիպում կկայանա

Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, ինչպես նաև եռակողմ հանդիպում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- գրում է գործակալությունը։

Դատախազները Մինսկ են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև Բելառուսի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Մեկնաբանել