Երևանում՝ ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժել է 5 անձ, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, որի հետևանքով 5 անձ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում»,- նշում են ԱԻՆ-ից։

Առողջապահության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,- ասված է հաղորդագրությունում։