Նորայր Բախտամյանը լքում է Օլիմպիական խաղերը. Լոնդոն 2012

Ավարտվեց տղամարդկանց հրաձգության «50մ, ատրճանակ» ձևի որակավորման փուլը։ Այս մրցումներին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Նորայր Բախտամյանը։ Նորայրը շատ հաջող մեկնարկեց և առաջին երկու մոտեցումից հետո զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը (95-96) (38 մարզիկներից հաջորդ փուլ անցնում էին լավագույն 8-ը)։

Սակայն մեր հրաձիգը ձախողեց 3-րդ մոտեցումը՝ վաստակելով ընդամենը 87 միավոր, մինչդեռ մրցակիցներից շատերը գրանցեցին ավելի լավ արդյունք։ Վերջում պարզ դարձավ, որ 3-րդ մոտեցումը որոշիչ էր, քանի որ եզրափակիչ փուլ անցնելու համար Նորայրին պակասեց ընդամենը 2 միավոր։ Բախտամյանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, նրա վերջնական արդյունքը 557 միավոր է (95-96-87-91-94-94)։

Այս պահին մրցումները չեն ավարտվել, անցկացվում է լրացուցիչ փուլ, քանի որ 6 մարզիկ վաստակել է նույն քանակությամբ միավոր, սակայն նրանցից միայն մեկը կանցնի եզրափակիչ փուլ՝ նվաճելով վերջին՝ 8-րդ ուղեգիրը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել