Հարավային Կորեան ոսկի և արծաթե է նվաճում հրաձգությունում. Լոնդոն 2012

Հրաձգությունում խաղարկվեց «ատրճանակ, 50մ» ձևի մեդալների հավաքածուն։ Հիշեցնենք, որ այստեղ հանդես էր գալիս նաև մեր Նորայր Բատամյանը, սակայն որակավորման փուլում ցավալի ձախողման հետևանքով դուրս մնաց եզրափակիչ փուլից։

Եզրափակիչում ոսկե և արծաթե մեդալները նվաճեցին հարավկորեացիներ Ջոնգոհ Յինը և Յինգ Ռայե Չոյը։ Երրորդ մրցանակակիր է դարձել չինացի Ժիվեյ Վանը։

N Անուն, ազգանուն որակ․ եզր․ ընդհ․
1 Ջոնգոհ Յին 562 100.0 662.0
2 Յինգ Ռայե Չոյ 569 92.5 661.5
3 Ժիվեյ Վան 566 92.6 658.6