Բավրայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 27-ին ժամը 07:49-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել