Ջուլֆալակյանը կիսաեզրափակչում է. Լոնդոն 2012

Արդեն տեղեկացրել ենք, որ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 74կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը առավելության է հասել ղրղզ ըմբիշ Դոնիյար Կոբոնովի նկատմամբ։ Քիչ առաջ Արսենը քառորդ եզրափակչում հանդիպեց բելառուսցի Ալեքսանդր Կիկինյովի հետ և, հստակ վարելով երկու մրցափուլերն, անցավ կիսաեզրափակիչ։

Կիսաերափակչում մեր մարզիկը կհանդիպի Էմին Ահմադով (Ադրբեջան) – Զուրաբի Դաթունաշվիլի (Վրաստան) զույգի հաղթողի հետ։ Մենամարտի ժամը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ։ Ավելի մանրամասն՝ հետևե՛ք այս էջի թարմացումներին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել