Գագիկ Ջհանգիրյանը վիրահատվելու է

Գագիկ Ջհանգիրյանի կենսագրությունը

Այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատների դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն դատավորի թեկնածուներին ԱԺ-ում ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։

«Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին։ Առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինում»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։