Արսեն Ջուլֆալակյանը հաղթում է ադրբեջանցուն և դուրս գալիս եզրափակիչ. Լոնդոն 2012

Քիչ առաջ Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 74կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշ Էմին Ահմադովին և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչում Արսենի մրցակիցն է ռուսաստանցի Ռոման Վլասովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչում մեր մարզիկը հաղթել էր ղրղզ ըմբիշ Դոնիյար Կոբոնովին, իսկ 1/4 եզրափակիչում՝ բելառուսցի Ալեքսանդր Կիկինյովին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել