Արցախի ԱԳ նախարարն այցելել է Ռուսաստան

Հունիսի 21-27-ը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

«Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել