Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Ադրբեջանը փորձում է Հայաստանին շարունակական շրջափակման մեջ պահել։ Այդ մասին լրատվամիջոցներին հարցերին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 27-ին հրավիրած առցանց ասուլիսին։

«Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքները փորձում է հետաձգել, բայց պիտի արձանագրենք, որ նախորդ հանդիպումը, երբ տեղի ուենցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին հենց այնտեղ համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդը տեղի կունենա առնվազն մեկ ամիս հետո Մոսկվայում, որովհետև կողմերը արձանագրել են, որ կա աշխատանք, որը պիտի անել մեկ ամսում»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հայտարարությունների տեքստերից տպավորոթյուն կարող է ստեղծվել, թե ՀՀ-ն հրաժարվում է աշխատանքներից, բայց իրականությունն այլ է։

Այս գործողություններով, Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, «փորձում է կաթիլ կաթիլ նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ ՀՀ-ի և Արցախի»։ Փաշինյանի խոսքով՝ վերջին ավելի քան երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանը Հայաստանի Հայաստանի վարել է շրջափակման քաղաքականություն։ «Մտածել ու հաշվարկել է, որ այդ քաղաքականությունը էֆեկտիվ է»,- ասաց նա։

Մեկնաբանել