Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում փոքր քայլերով առաջ գնալու հնարավորություն է տեսնում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «փոքր քայլերով առաջ գնալու» հնարավորություն է տեսնում։ Հունիսի 27-ին հրավիրած առցանց ասուլիսին նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-թուրքական կարգավորման մասին։ «Տեսնում ենք, որ ուղիղ ավիաչվերթները վերականգնվել են, բայց հասկանում ենք, որ դա նախկինում էլ է եղել, ու մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ նախկինում անգամ բարձր մակարդակով Հայաստանի ու Թուրքիայի միջև փաստաթուղթ է ստորագրվել, փոխայցեր են եղել, շփումներ են եղել, բայց դա որևէ կարգավորման չի հանգեցրել։ Հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, Փաշինյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ … Continue reading Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում փոքր քայլերով առաջ գնալու հնարավորություն է տեսնում․ Նիկոլ Փաշինյան