Փաշինյանը՝ թիմակիցների բարեկեցության, կոռուպցիոն գործերի, եղբոր տնօրեն լինելու մասին

Հունիսի 27-ին հրավիրած ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի շարս տարբեր հարցերի՝ պատասխանեց ՍիվիլՆեթի հետևյալ հարցերին․

  • Ձեր կառավարության պաշտոնատար անձինք, քաղաքական թիմակիցներ վերջին շրջանում գույքային էական բարելավում ունեն՝ շատ հաճախ ընտանիքի անդամների, մտերիմների անուններով։ Օրինակ՝ Սիվիլնեթը գրել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի մասին, որի զոքանչը 2019-ից հետո ձեռք է բերել երկհարկանի մի բնակարան Երևանի Աբովյան փողոցում, նաև՝ տներ Աջափնյակում։ Նա միակը չէ, այլ օրինակներ ևս կան։ Սակայն իրավապահները այս փաստերին չեն արձագանքում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով գործող պաշտոնյաներ անցնո՞ւմ են, ո՞վքեր են նրանք։
  • Վերջերս Հաշվեքննիչ պալատն աղմկահարույց հաշվեքննություն է հրապարակել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցների չարաշահման, խախտումների, գնումների վերաբերյալ։ Հետագայում Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ կորոնավիրուսի գումարների յուրացման, վատնման հատկանիշներով։ Ի՞նչ է ձեզ հայտնի այս քրգործի մասին, ինչու՞ ձեր քաղաքական թիմակիցները որպես մեղադրյալ չեն ներգրավում այս քրեական գործում։
  • Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում էր արել, ըստ որի, ձեր եղբայրը միանգամից չորս ընկերություններում դարձել է տնօրեն, չնայած վերջինս մինչև 2018-ը Հայաստանում որևէ ընկերություն չի կառավարել։ Թեպետ կարելի է պատասխանել, որ ձեր եղբայրը չորս ընկերություններում պարզապես տնօրեն է, վարձու աշխատող և առնվազն թղթերով ոչ բաժնետեր, բայց ակնհայտ է, որ ձեր կարգավիճակը ակնհայտ առավելություն կարող է տալ ձեր եղբոր ղեկավարած ընկերություններին։ Բացի այդ, երկու ընկերությունները, որտեղ նա տնօրեն է, նախկինում պատկանում էին Սերժ Սարգսյանի եղբորորդուն և Վանաձորի նախկին քաղաքապետին։ Արդյոք սա ունեցվածքի վերաբաշխման գործընթացի նման չէ՞։