Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտին։

Լարսի բացման մասին հայտարարել էր նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ «Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- հունիսի 27-ի երեկոյան Ֆեյսբուքի իր էջում գրել Քերոբյանը։

Հունիսի 26-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հորդառատ անձրևների պատճառով նաև վնասվել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը։

Մեկնաբանել