Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Վիեննայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

***

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ այս երեք հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երկուսը՝ կրկին Վիեննայում։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել