Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի էջում տեղադրված հայտարարությունում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 24-ին Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ Դրանից առաջ՝ 2021-ի ապրիլին պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի … Continue reading Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը․ ԱՄՆ պետդեպարտամենտ