ՊՆ-ում խորհրդակցությանը քննարկվել են բանակում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Հունիսի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Սուրեն Պապիկյանը հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու վերաբերյալ։

Խորհրդակցությանը զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները․ «Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ»։

Մեկնաբանել