Ազգային ժողովը 68 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ է ընտրել Լիպարիտ Մելիքջանյանին, Արթուր Դավթյանին, Գևորգ Գյոզալյանին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Հունիսի 27-ից Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրվել, որի ընթացքում, բացի հակակոռուպցիոն պալատի դատավորներից, պետք է կայանա նաև Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրությունը։