Երևանն ու Ստեփանակերտը կարո՞ղ էին կանխել Լաչինի շուրջ գյուղերի հանձնումը Ադրբեջանին

Լաչինի շուրջ գյուղերի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նա անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսում հնչած թեզերին։ Քաղաքագետը վստահ է, որ ոչ Փաշինյանը, ոչ կառավարությունը այս փուլում չունեն պատերազմի հավանականությունը վերլուծելու կարողություն։