12:00
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
***
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչություններին։
Հունիսի 26-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հորդառատ անձրևների հետևանքով նաև վնասվել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը։
Հունիսի 28-ին Հայաստանի ԱԻՆ-ը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էին Լարսի բացման մասին։ Տեղեկության տարածումից մեկ օր անց Լարսը կրկին փակվել է։