Ազգային ժողովի 70 կողմ, 0 դեմ ձայներով Աննա Վարդապետյանն ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ։
Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Աննա Վարդապետյանը 2018-2019 թթ․ ընթացքում զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2020-ի մարտից նա վարչապետի օգնականն է։
Դատախազն իր պաշտոնը ստանձնելու է ԱԺ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։ Հայաստանի ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: