Ուսեյն Բոլտը կրկին ամնաարագն է. Լոնդոն 2012

Ավարտվեց թեթև աթլետիկայի օլիմպիական մրցումների ամենասպասված ձևը՝ տղամարդկանց 100 մետր արագավազքը։

Ինչպես և Պեկինի օլիմպիական խաղերում, Լոնդոնում նույնպես այս մրցատարածության լավագույն արդյունքը գրանցեց ճամայկացի Ուսեյն Բոլտը՝ 9.63 վայրկյան, ինչը նոր օլիմպիական ռեկորդ է։ նախորդ ռեկորդը, որ նույնպես պատկանում էր Բոլտին, հավասար էր 9.69 վայրկյանի։ Սա Բոլտի 4-րդ օլիմպիական մեդալն է, նախորդ երեք մարզիկը նվաճել է Պեկինում՝ 100մ, 200մ, 4X100 փոխանցումավազք։

Երկրորդ տեղում ճամայկացի մեկ այլ մարզիկ Յոհան Բլեյքն է՝ 9.75, երրորդը՝ ամերիկացի Ջասթին Գեթլինը՝ 9.79։

1 Jamaica Ուսեյն Բոլտ 9.63
2 Jamaica Յոհան Բլեյք 9.75
3 United States of America Ջասթին Գեթլին 9.79
Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել