Աղավնոյի և Բերձորի բնակիչները՝ Փաշինյանի հայտարարության և բնակավայրերը հանձնելու մասին

ՍիվիլՆեթը հունիսի 29-ին եղել է Քաշաթաղում և զրուցել Աղավնոյի և Բերձորի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։

Հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Այսպիսով՝ Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։

Ներկայում Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում ապրում է մոտ 170 բնակիչ։ Աղավնոյից գրեթե արտագաղթ չի եղել։

Մեկնաբանել