Ձերբալավել է 100 մետր արագավազքի եզրափակչի ժամանակ վազքուղի շիշ նետած տղամարդը

Լոնդոնի ոստիկանությունը երեկ ձերբակալե է տղամարդկանց 100մ արագավազքի եզրափակչի ժամանակ վազքուղի շիշ նետած տղամարդուն։ Այս մասին հաղոդում է The Guardian-ը։ Հիշեցնենք, որ այդ մրցման ժամանակ Ուսեյն Բոլտը դարձել է չեմպիոն՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ։

Թերթը տեղեկացնում է, որ կագազանց երկրպագուի հետևում նստած է եղել Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հոլանդացի ձյուդոյիստուհի Էդիթ Բոսխը, որն անմիջապես փոձել է պատժել այդ տղամարդուն։ «Այն բանից հետո, երբ հարբած տղամարդը շիշը նետեց վազքուղի, ես խփեցի նրա մեջքին։ Այդ իրարանցման պատճառով բաց թողեցի եզրափակիչը, ինչի պատճառով շատ տխուր եմ», – ասել է Բոսխը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել