Իսակովի և Արշակունյաց պողոտաները կմիանան նոր ճանապարհով

Երևանի Ծովակալ Իսակովի-Արշակունյաց պողոտաների ճանապարհահատվածում գտնվող գույքերը կուսումնասիրվեն՝ հանրային գերակա շահի շրջանակում օտարման գործընթացից առաջ։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում։

«Ծովակալ Իսակովի-Արշակունյաց նախագծային ճանապարհահատվածը հանդիսանում է Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունը և կապող օղակ է հանդիսանում Ծովակալ Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև: Նախագծող ընկերության կողմից կազմվել է Ծովակալ Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի մանրամասն նախագիծը»,- նշված է կառավարության որոշման համապատասխան հիմնավորումներում։

Նոր ճանապարհը կառուցվելու է Ասիական զարգացման բանկի հետ կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1»-ի շրջանակներում։ Ճանապարհի նախագծումն ու առկա գույքերի ուսումնասիրությունն իրականացվելու է «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության կողմից։

Մեկնաբանել