Հունիսի 30-ին կառավարությունը գումարել է հերթական նիստը
LIVE. Կառավարության նիստը, հունիսի 30
Article Published:
30 Հունիս, 2022 11:06
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, հունիսի 30
Հունիսի 30-ին կառավարությունը գումարել է հերթական նիստը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հավատում է, որ տարածաշրջանը կկայունանա, եթե Հայաստանը ճիշտ ընկալի զարգացումները և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսին 8-ին Թուրքիայում անցկացվող՝ դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ: Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը կառուցակողական համարելով, նշել է․ «Հավատում եմ, որ մեր տարածաշրջանում կարճ ժամանակում կայունություն կհաստատվի, եթե Հայաստանը զարգացումները ճիշտ ընկալի և Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ կոչերին արձագանքի»: «Չնայած հայկական արմատական խմբերի խոչընդոտներին՝ Կովկասում հաստատուն խաղաղության ուղղությամբ էական առաջընթաց է գրանցվել»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մասին։ Նրա վստահեցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածություններով Հարավային Կովկասում «նոր դարաշրջան […]
Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ: Այս մասին հայտնում է «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությանը։ «Ադրբեջանը արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը, հրապարակելով համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղեցու պատերից մաքրվելու են»,- ասված է խորհրդի հայտարարությունում։ *** Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր […]
Իրանում չեն բացառել դիմումը հոգևոր առաջնորդին՝ ֆեթվայի արձակմամբ միջուկային զենքի ստեղծումը թույլատրելու համար Իսրայելում ուշադրություն են դարձրել Իրանի անօդաչուներին Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը 33 տոկոսով աճել է. Իրանի մաքսային ծառայություն
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5: Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը: Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի […]
Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ից նշում են նաև, որ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, բայց լարվածությունը պահպանվում է։ «Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ […]
Թանգարաններում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցողները հենց շոշափելիքի զգայարանով են տեսնում աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է հենց նրանց ծանոթացնել արվեստի նմուշներին։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայ կերպարվեստի գլուխգործոցներին։
2018-ի հեղափոխությունից հետո ներկայացվեցին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և արմատական բարեփոխումների մի շարք օրակարգեր, առանց որոնց պետական կառավարման համակարգն ու դրա հիմնական շարժիչ մեխանիզմը՝ կոռուպցիան, հաղթահարել անհնար էր լինելու, մինչդեռ չորս տարի անց փորձագիտական հանրույթն ու քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ հեղափոխության հիմնական օրակարգերը, հատկապես անցումային արդարադատությունն ու վեթինգը, տապալվել են։ Անցումային արդարադատություն. թղթի վրա մնացած արդարադատությունը «Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սկիզբ դրեց անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներին։ Դրանք որոշակի փուլում թեժացան, սակայն ի վերջո իշխանությունը «ձանձրացավ» կամ, գուցե ավելի […]
Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։ Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, սա էլ կլինի գործարքի գինը։ Տասնօրյա ժամկետում համալսարանը համապատասխան վճարում է իրականացնելու, որից հետո կկնքվի առքուվաճառքի պայմանագիր։ ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։ […]