Դրամի արժևորման հիմնական պատճառը ստեղծված պահանջարկի շոկն է՝ պայմանավորված միջազգային այցելուների հոսքի կտրուկ աճով: «Կենտրոնական բանկը չի կարող դեմ գնալ շուկայական տրամաբանությանը և արհեստականորեն արժեզրկել դրամը»,- ասում է ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ եթե ԿԲ-ն միջամտություն իրականացնի, դա կհանգեցնի գնաճի, որից կտուժեն բոլորը: Կենտրոնական բանկում, նրա խոսքով, հասկանում են ազգային արժույթի արժևորման հետևանքները տեղական արդյունաբերության համար և խնդրի լուծումը տեսնում են տուժող ոլորտներին թիրախային աջակցություն ցուցաբերելու տարբերակով:
0:00 – Ինչու է արժևորվում դրամը
4:00 – Ներկրողները գերշահո՞ւյթ են ստանում
8:28 – Դրամի արհեստական արժեզրկումից տուժելու են բոլորը
10:28 – Ովքե՞ր են տուժում և շահում դրամի արժևորումից
15:22 – Բանկերը ռուբլու շրջանառության մեջ ռի՞սկ են տեսնում
20:41 – Ինչո՞ւ ՀՀ բանկերի համար դժվարացել 1 կանխիկ դոլարի հասանելիությունը
22:48 – Կանխիկի շրջանառության նվազեցման կողմնակի ազդեցությունները
26:37 – Տնտեսական աճ արտաքին շոկերի պայմաններում
29:28 – Հավատա՞լ, թե՞ ոչ Կենտրոնական բանկի կանխատեսումներին
31:02 – Ինչո՞ւ լեհական ընկերությանը վաճառվեց Հայաստանի ֆոնդային բորսայի 65%-ը