- Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստացել
- Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են
- Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարական ու ազգային համաձայնության կառավարության ստեղծում
- Ըստ լրատվամիջոցների՝ իշխանությունները փորձել են շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
-
Պարտության անիվը կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է իշխանությունների հեռացմամբ․
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Արցախի և Հայաստանի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, ընդդիմադիրներն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիային և Բերձոր և Աղավնո համայնքները ժամկետից շուտ հանձնելու խնդրին։ Ըստ դաշինքի՝ «պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետևանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որևէ […]
-
Էրդողանը հուսով է՝ «Հայաստանը ճիշտ կընկալի զարգացումները և կարձագանքի Ադրբեջանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հավատում է, որ տարածաշրջանը կկայունանա, եթե Հայաստանը ճիշտ ընկալի զարգացումները և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսին 8-ին Թուրքիայում անցկացվող՝ դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ: Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը կառուցակողական համարելով, նշել է․ «Հավատում եմ, որ մեր տարածաշրջանում կարճ ժամանակում կայունություն կհաստատվի, եթե Հայաստանը զարգացումները ճիշտ ընկալի և Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ կոչերին արձագանքի»: «Չնայած հայկական արմատական խմբերի խոչընդոտներին՝ Կովկասում հաստատուն խաղաղության ուղղությամբ էական առաջընթաց է գրանցվել»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մասին։ Նրա վստահեցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածություններով Հարավային Կովկասում «նոր դարաշրջան […]
-
Ադրբեջանը Բերձորի եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի
Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ: Այս մասին հայտնում է «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությանը։ «Ադրբեջանը արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը, հրապարակելով համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղեցու պատերից մաքրվելու են»,- ասված է խորհրդի հայտարարությունում։ *** Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր […]
-
Իրանում միջուկային զենք ստեղծելու հարցը ավելի արդիական է դառնում
Իրանում չեն բացառել դիմումը հոգևոր առաջնորդին՝ ֆեթվայի արձակմամբ միջուկային զենքի ստեղծումը թույլատրելու համար Իսրայելում ուշադրություն են դարձրել Իրանի անօդաչուներին Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը 33 տոկոսով աճել է. Իրանի մաքսային ծառայություն
-
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5: Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը: Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի […]
-
Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել է ՊԲ 2 զինծառայող,
Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ից նշում են նաև, որ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, բայց լարվածությունը պահպանվում է։ «Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ […]
-
Խնդրում ենք դիպչել նկարներին․ ներառական ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում
Թանգարաններում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցողները հենց շոշափելիքի զգայարանով են տեսնում աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է հենց նրանց ծանոթացնել արվեստի նմուշներին։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայ կերպարվեստի գլուխգործոցներին։
-
Հեղափոխության մոռացված խոստումներն ու ձախողված բարեփոխումները
2018-ի հեղափոխությունից հետո ներկայացվեցին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և արմատական բարեփոխումների մի շարք օրակարգեր, առանց որոնց պետական կառավարման համակարգն ու դրա հիմնական շարժիչ մեխանիզմը՝ կոռուպցիան, հաղթահարել անհնար էր լինելու, մինչդեռ չորս տարի անց փորձագիտական հանրույթն ու քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ հեղափոխության հիմնական օրակարգերը, հատկապես անցումային արդարադատությունն ու վեթինգը, տապալվել են։ Անցումային արդարադատություն. թղթի վրա մնացած արդարադատությունը «Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սկիզբ դրեց անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներին։ Դրանք որոշակի փուլում թեժացան, սակայն ի վերջո իշխանությունը «ձանձրացավ» կամ, գուցե ավելի […]