Հուլիսի մեկին Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, քննարկվելու են Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցերը։
LIVE. ԱԺ արտահերթ նիստը
Post navigation
Posted in:
Հուլիսի մեկին Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, քննարկվելու են Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցերը։
Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ: Այս մասին հայտնում է «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությանը։ «Ադրբեջանը արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը, հրապարակելով համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղեցու պատերից մաքրվելու են»,- ասված է խորհրդի հայտարարությունում։ *** Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր […]
Իրանում չեն բացառել դիմումը հոգևոր առաջնորդին՝ ֆեթվայի արձակմամբ միջուկային զենքի ստեղծումը թույլատրելու համար Իսրայելում ուշադրություն են դարձրել Իրանի անօդաչուներին Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը 33 տոկոսով աճել է. Իրանի մաքսային ծառայություն
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5: Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը: Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի […]
Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ից նշում են նաև, որ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, բայց լարվածությունը պահպանվում է։ «Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ […]
Թանգարաններում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցողները հենց շոշափելիքի զգայարանով են տեսնում աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է հենց նրանց ծանոթացնել արվեստի նմուշներին։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայ կերպարվեստի գլուխգործոցներին։
2018-ի հեղափոխությունից հետո ներկայացվեցին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և արմատական բարեփոխումների մի շարք օրակարգեր, առանց որոնց պետական կառավարման համակարգն ու դրա հիմնական շարժիչ մեխանիզմը՝ կոռուպցիան, հաղթահարել անհնար էր լինելու, մինչդեռ չորս տարի անց փորձագիտական հանրույթն ու քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ հեղափոխության հիմնական օրակարգերը, հատկապես անցումային արդարադատությունն ու վեթինգը, տապալվել են։ Անցումային արդարադատություն. թղթի վրա մնացած արդարադատությունը «Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սկիզբ դրեց անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներին։ Դրանք որոշակի փուլում թեժացան, սակայն ի վերջո իշխանությունը «ձանձրացավ» կամ, գուցե ավելի […]
Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։ Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, սա էլ կլինի գործարքի գինը։ Տասնօրյա ժամկետում համալսարանը համապատասխան վճարում է իրականացնելու, որից հետո կկնքվի առքուվաճառքի պայմանագիր։ ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։ […]
«Վեոլիա Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 1 խմ-ի համար 9 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Ընկերությունն առաջարկում է խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։ Ջրի թանկացման առաջարկությունը «Վեոլիա Ջուր»-ը հիմնավորել է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված 8,3 տոկոս սղաճով։ Ազիզյանի խոսքով՝ Հանձնաժողովը 80 օր ժամանակ ունի հայտն ուսումնասիրելու համար․ «Հանձնաժողովը դեռ կուսումնասիրի «Վեոլիա Ջուր» ընկերության՝ սակագնի հետ կապված առաջարկությունը, որից հետո որոշում կկայացվի»,- ասաց նա։ Ջրի սակագինը բարձրացվել էր նաև նախորդ տարի։ 2022-ի հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման […]