Հիլարի Քլինթոնը Ստամբուլում թուրքական կառավարության հետ կքննարկի սիրիական ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ այցով կժամանի Թուրքիա, որտեղ երկրի ղեկավարության հետ կքննարկի սիրիական հակամարտության հարցը: Այս մասին Մալավիում լրագրողներին հայտնել է ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

«Սիրիական ճգնաժամի և այլ կարևոր հարցերի շուրջ Թուրքիայի կառավարության հետ երկկողմ բանակցություններ վարելու նպատակով Քլինթոնը կայցելի Ստամբուլ», – ասել է Նուլանդը և հավելել, որ բանակցությունները կանցկացվեն օգոստոսի 11-ին:

Նշենք, որ Քլինթոնի շրջագայությունը աֆրիկյան մի շարք պետություններով մեկնարկել է հուլիսի 31-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը: