«Կուճիր հույզեր». Արցախյան պատերազմի մասնակցի հույզերն ու ապրումները՝ մեկ ցուցադրությունում

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Գրիգորյանը պատերազմի ընթացքում կորցրել է հայրենի Շուշին, ընկերներին, կասետային արկի պայթյունից՝ ոտքը, ստացել բազմաթիվ բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել է Երևան։ Արդեն մեկ տարի է, ինչ Էրիկն իր հույզերն ու ապրումները արտահայտում է իր ստեղծած բրոնզե մանրաքանդակների միջոցով։ «Կուճիր հույզեր» խորագրով ցուցադրությունը բարեգործական է․ Էրիկի որոշմամբ ցուցահանդեսից ստացված հասույթի մի մասը տրվելու է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, սոցիալապես անապահով զինծառայողներին։