Էլեկտրոնային սկուտեր․ հարմար, բայց ոչ այնքան անվտանգ

Էլեկտրոնային սկուտերը՝ ինքնագլորը, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, որը թույլ է տալիս շրջանցել խցանումները։ Սկուտերով երթևեկելը որքան հարմար, նույնքան վտանգավոր է։ Հայաստանում այն հաճախ վարում են մայթերին, երկու-երեք հոգով, մեծ արագությամբ և առանց սաղավարտի։ Ոլորտը որևէ կերպ չի կարգավորվում։ ՍիվիլՆեթն գնացել է թեմայի հետքերով։