Հուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ այս երեք հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երկուսը՝ կրկին Վիեննայում։
Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։