Հայ ըմբիշները 3 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։

Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդական Եվրոպայի առաջնությունում։

Մեկնաբանել