Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսությանը վերաբերող հարցեր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծվել է Եվրամիության համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար հարցերի, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- Թվիթերի իր էջում գրել է Միշելը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ վերջին հանդիպումը կայացել է մայիսի 23-ին՝ Բրյուսելում։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին անցկացնել Սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստը։ Եռակողմ հանդիպմանը շարունակվել էին տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև քննարկումներ էին տեղի ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ։

Մեկնաբանել