Հայ-թուրքական պայմանավորվածությունների և Երևանում հանդիպելու մասին․ զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ

Վիեննայում վերջին հանդիպման ընթացքում թուրքական կողմի հետ հաջողվեց հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, սակայն ամենակարևորը դրանց իրագործումն է․ ասում է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հուլիսի 1-ին Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հետ պայմանավորվածության արագ և սահուն իրականացումը կամրապնդի վստահությունը, հակառակ դեպքում՝ այն կխաթարվի և շատ։