Արցախ․ տասնմեկամյա Արսենը հոր մահից հետո կիսում է մոր հոգսը

Ստեփանակերտում տասնմեկամյա Արսենը փայտագործությամբ զբաղվում է վեց տարեկանից։ 2020-ի պատերազմում հորը կորցնելուց հետո զբաղմունքը նրա համար գումար վաստակելու միջոց է դարձել։ Աշխատանքները վաճառում է արտերկրում՝ իր ամերիկացի ընկերոջ օգնությամբ։ Այդպիսով փորձում է օգնել մորն ընտանիք պահելու գործում։