Շոն Պենը աջակցում է Ուգո Չավեսին

Հոլիվուդյան դերասան Շոն Պենը մասնակցել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նախընտրական հավաքին, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Շոն Պենը և Ուգո Չավեսը ողջունել են Վենեսուելայի նախագահի կողմնակիցներին բեռնատարի թափքից, որն անցնում էր երկրի հյուսիսում գտնվող Վալենսիա քաղաքի փողոցներով:

Բեմ բարձրանալով` Վենեսուելայի առաջնորդը հավաքվածներին ներկայացրել է դերասան Պենին և նրան շնորհակալություն հայտնել այցելության համար: Դերասանը ամուր գրկել է Չավեսին, սակայն ելույթ չի ունեցել:
Սա Շոն Պենի չորրորդ այցելությունն է Վենեսուելա: Ըստ Publico հրատարակության տվյալների`առաջին անգամ 2007թ., ամերիկյան դերասանը մեկ շաբաթով գտնվել է Վենեսուելայում` Չավեսին աջակցելու նպատակով: 2008թ. Շոն Պենը Վենեսուլեայի նախագահի հետ միասին ներկա է գտնվել երկրի արևելքում կառուցվող խողովակաշարի աշխատանքներին: Եվ, վերջապես, 2011թ. նա Վենեսուելա է այցելել` հանդիպելու Ուգո Չավեսին երկու ամերիկյան հակերներին ազատ արձակելու գործում օգնելու խնդրանքով:

Մեկնաբանել