Հայաստան է ժամանել Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրանցի պաշտոնյային դիմավորել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։