Փաշինյանը հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի գերատեսչությունների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության համապատասխան անդամներին հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ սկսել բեռնափոխադրումներ օդային տրանսպորտով։ «Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի գերատեսչությունների հետ աշխատեն, քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց իրագործումը այդ աշխատանքից է կախված, իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք»,- ասաց Փաշինյանը։ *** Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 4 հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երեքը՝ … Continue reading Փաշինյանը հանձնարարեց աշխատանք սկսել Թուրքիայի գերատեսչությունների հետ