Նոր մրցաշրջանի ֆավորիտը Յուվենտուսն է. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ նոր մրցաշրջանում Սկուդետոյի հիմնական թեկնածուն լինելու է Թուրինի «Յուվենտուսը», որը երկրի գործող չեմպիոնն է:

«Յուվենտուսը» լավ ձեռբերումներ է ունեցել, նրանք նոր մրցաշրջանի ֆավորիտն են Իտալիայի առաջնությունում: Սակայն ֆուտբոլում կանխավ ոչինչ հնարավոր չէ ասել:

Անցած մրցաշրջանում բոլորը մտածում էին, որ Սկուդետոյի համար պայքարելու են «Ինտերն» ու «Միլանը», իսկ արդյունքում չեմպիոն դարձավ «Ծեր Սինյորան», որը ոչ մի պարտություն չկրեց»,-Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել