Կառավարությունը կողմ է Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը

Հատիս սարի վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնությանը կառավարության արձագանքը դրական է․ հուլիսի 7-ի կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, ու կառավարության մարմինները պիտի քննարկեն։ Մեր նախնական կարծիքը դրական է, քանի որ մենք կարծում ենք, որ էականորեն զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի, ու համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր տարեսկզբին, այս նախաձեռնությանը դեմ էր արտահայտվել Մայրր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Մեկնաբանել