Ադրբեջանցիները կրակել են Ելփին գյուղի ճանապարհի և դիրքերի ուղղությամբ

Ելփին

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը կրկին կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում՝ Խաչիկ գյուղի ճանապարհի և հայկական դիրքերի ուղղությամբ։ Վնասվել էր համայնքի ղեկավարի ավտոմեքենան։