Ինչու է աղմկում Զաքիր Հասանովը

«Արցախյան դիտանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադարձ է կատարում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցությանը, որի ընթացքում նա հանձնարարել էր պատրաստ լինել կանխելու «հայկական ռևանշիստների հնարավոր սադրանքները»: Գրիգորյանը վերլուծում է նման հանձնարարականի հնարավոր պատճառները։