Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է

Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը կրակել է նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա: Ստացած վնասվածքների հետևանքով Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքին։

Սինձո Աբեն ելույթ է ունեցել Նարա քաղաքի կայարանի մոտ՝ ի աջակցություն հուլիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում իր կուսակցության թեկնածուի։

Հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի և վզի հատվածները։

Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության կողմից։

67-ամյա Սինձո Աբեն երկու անգամ եղել է Ճապոնիայի վարչապետ։ Այդ պաշտոնից նա հրաժարական է տվել 2020 թվականին, սակայն պահպանել է իր ազդեցությունը կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում։