Ինչպես Արցախը պահել հայկական. զրույց Արտակ Ապիտոնյանի հետ

Մարդիկ պետք է մասնակից դառնան իրենց խնդիրների լուծմանը, սակայն դրանից առաջ պետք է խորապես պատկերացնեն խնդիրը․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ ներկայացնելով նոյեմբերի 11-13-ին Երևանում նախատեսված «Ապագա հայկականի» առաջին համաժողովը։