Հայ-վրացական սահմանին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստան-Վրաստան սահմանին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 11-ին, ժամը 07:36-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով գրանցվել է երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել