Վաղը` մոմավառություն «Հարսնաքար»-ի մոտ

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը կոչ է անում բոլորին միանալ բռնության դեմ և հանուն արդարության բողոք-պահանջի ակցիային: «Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»,- նշված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել