Քրիստոսի արձանի նշանակության և ուղերձի մասին․ զրույց Ռուբեն Բաբայանի հետ

Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարը հավատքի մասին չէ: Այն ավելի շատ բիզնես նախագիծ է, որը կոչված է զբոսաշրջիկների հոսք ապահովել, ասում է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Նա անհասկանալի է համարում արձանի ուղերձը, քանի որ ներկայացված մանրապատկերը որևէ տեղեկություն չի տալիս: